28900 դիտում
13:06 22-04-2018
Ոստիկանների կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո դիմակավորված ոստիկանները մեծ թվով անձանց բռնի ուժով տարել են անհայտ ուղղությամբ. ՖՈՏՌՈԵՊՈՐՏԱԺ. ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ ապրիլի 22-ին, ոստիկանությունը ուժի գործադրմամբ Էրեբունի վարչական շրջանում ցույցի մասնակիցների նկատմամբ կիրառեց հատուկ միջոց, ինչի հեևանքով առաջացած խառնաշփոթի մեջ ոստիկանության դիմակավորված անձինք բեման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և մեծ թվով քաղաքացիների:
Թե որ ուղղությամբ են տարել նշված անձանց՝ դեռևս պարզ չէ:
[b]Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել. [/b]
«Չնայած հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության բազմաթիվ կոչերին, Ն. Փաշինյանը շարունակել է ապօրինի երթը Արցախի փողոցում՝ կոչ անելով զանգվածային անհնազանդությունների:
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հավաքի դադարեցման որոշումն ընդունելուց հետո կազմակերպիչների բոլոր գործողություններն անօրինական են, իսկ հավաքի բոլոր մասնակիցները պարտավոր էին լքել հավաքի վայրը:
Ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, ոստիկանությունը իրականացրել է հավաքը ցրելու գործողություն՝ իրավիճակից բխող միջոցներով: Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից:
Հիշեցնում ենք, որ ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։ Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության եւ հարկադրանքի միջոցներ կիրառելուց»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
2775 դիտում
17:12 15-08-2016
Ասթոն Վիլայի» նախկին ֆուտբոլիստը մահացել է ոստիկանների կողմից էլեկտրաշոկեր կիրառելուց հետո
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»