93206 դիտում
22:05 22-04-2018
Նիկոլ Փաշինյանի կնոջ հորդորը Սերժ Սարգսյանին. aravot.am
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Նիկոլ Փաշինյանը եւ շարժման առաջնորդները, հիշեցնենք, ձերբակալված են: Նրա՝ հարթակ բարձրանալու եւ ելույթ ունենալու առիթը Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած «տգեղ միջադեպն» էր, երբ վերջինիս թույլ չտրվեց ելույթ ունենալ հարթակից, իսկ հավաքվածներն էլ սուլում էին եւ վանկարկում՝ «հե-ռա-ցիր»:
Աննա Հակոբյանը բացատրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները վերապահում ունեն Զարուհի Փոստանջյանի ելույթ ունենալու հետ կապված, քանի որ երբ քայլարշավը սկսվում էր, «մեր կողմից շատ սիրված» Զարուհի Փոստանջյանն իր հարցազրույցներում հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանը ծախված է: Աննա Հակոբյանը ներողություն խնդրեց միջադեպի համար, ասաց՝ սիրում ենք Զարուհի Փոստանջյանին, բոլորին ենք սիրում, ոչ ոքի չենք ասում ծախված եւ խնդրում ենք հակառակն էլ չասել.
«Այստեղ այլեւս ծախված մարդիկ չկա: Այստեղ կա մի ժողովուրդ, որի մեջ սեր է հորդում եւ կան մի խումբ մարդիկ, որոնք չգիտեն սերն ի՞նչ է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/04/22/951949/
Նմանատիպ նյութեր
19500 դիտում
22:03 15-11-2018
Հետաքրքիր շրջադարձ ԱԺ-ում. Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր մի բանում, որը հիմա ինքն է անում. Aravot.am