29798 դիտում
09:51 23-04-2018
Թե ինչպես Կոմիտասից բերման ենթարկվեցին խաղաղ ցուցարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 22-ի երեկոյան, արաբկիրցի ակտիվիստները շտապում էին իրենց ընկերների հետ միանալ Հանրապետության հրապարակ ուղևորվող իրենց համախոհներին և այդպիսով իրենց բողոքն արտահայտել Սերժ Սարգսյանի՝ երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ:
Այդ ընթացքում նրանք շարունակում էին խաղաղ ճանապարհով իրենց բողոքի ձայնն արտահայտող ակցիաները՝ փակելով փողոցներ:
Փափազյան- Կոմիտաս փողոցների խաչմերուկը փակելուց հետո ակտիվիստներն ուղևորվեցին Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկ, որը փակելուց հետո էլ շարժվեցին դեպի «Բարեկամություն» մետրոյի խաչմերուկն ու փակեցին Կիևյան փողոցին միացող հատվածը:
Այդ ժամանակահատվածում, երբ արդեն Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում գտնվող ակտիվիստների թիվը քչացել էր, նրանց «այցելեցին» մեծաքանակ ոստիկաններ: Բերման ենթարկվեցին մի քանի ակտիվիստներ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+