7125 դիտում
17:19 23-04-2018
Սոցիալական ցանցերում չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզն ու բռնության կոչերը. ՄԻՊ
Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը:
Դրանց մի մասը թվում է ուղղորդված: Մասնավորապես, սոցիալական ցանցերում բացվում են խմբեր, որոնցում իրականացվում է ատելության քարոզ ու արվում են բռնության կոչեր: Ատելության քարոզի համար, որպես կանոն, օգտագործվում են Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված, այդ թվում՝ նախորդ տարիների ընթացքում ֆիզիկական ուժի գործադրման տեսանյութեր ու լուսանկարներ: Առավել մտահոգիչ է, որ ատելությունն ուղղված է ոչ միայն Ոստիկանության ծառայողների, այլ նաև նրանց ընտանիքների անդամների դեմ:
Դրանից բացի, սոցիալական ցանցերի այդ խմբերում տարածվում են տեղեկատվական թերթիկներ, որոնք ուղղված են հավաքի մասնակիցներին, եթե նրանց բերման ենթարկեն Ոստիկանության բաժիններ: Այդ թերթիկներում պարունակվող տեղեկությունների զգալի մասը պարունակում է ակնհայտ ծաղրանք, մարդու արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաև բռնություն հրահրող արարքների կոչեր:
Դիտարկումը ցույց է տալիս, որ դա արվում է կազմակերպված ձևով և ստացել է լայն տարածում: Այդ խմբերում արդեն առկա են մեկնաբանություններ պայթուցիկ սարքերի կամ հարմարանքների լուսանկարներով: Ընդ որում, տարբեր խմբերում նույն ձևակերպմամբ մեկնաբանություններ են արվում նույն օգտատերերի կողմից: Առերևույթ ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք հաճախ կեղծ օգտահաշիվներ են:
Նշվածից բացի, լրատվամիջոցներին խնդրում ենք, որպեսզի հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից:
Խնդրում ենք լրագրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:
Նմանատիպ նյութեր
1407 դիտում
21:52 04-06-2019
ՄԻՊ-ը սոցիալական ցանցերում ատելության խոսքի աճը համարում է խիստ մտահոգիչ
2772 դիտում
23:46 27-04-2022
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հեռացնել ատելության ու բռնության գրառումներն ու կոչերը. aravot.am
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից