211652_close_icon
views-count2775 դիտում article-date 23:46 27-04-2022

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում հեռացնել ատելության ու բռնության գրառումներն ու կոչերը. aravot.am

aravot.am-ը գրում է. Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր՝ ապրիլի 27-ին, Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ:

Առանձնազրույցներ են տեղի ունեցել  արգելանքի վերցված թվով 46 անձանց հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը: Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել թվով 5 անչափահաս անձինք, որոնցից մեկը մինչև 16 տարեկան:

Պաշտպանի աշխատակազմի միջամտությամբ վերջինիս նկատմամբ վարչական վարույթ չի իրականացվել և նա անմիջապես ազատ է արձակվել:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր