211652_close_icon

Պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան. Ուղիղ

views-count25563 դիտում article-date 20:38 23-04-2018
Այս պահից Հայաստանում կա նոր իշխանություն։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա պատմել է, թե ինչ է կատարվել իր ձերբակալությունից հետո։ «Երբ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ ինձ առեւանգեցին եւ հույժ գաղտնի պայմաններում տանում էին Սեւանի ոստիկանության բաժին, ես նրանց հետ հումորներ էի անում, նրանք չէին հասկանում։ Երբ ասում էի՝ Սերժի իշխանությունը այլեւս չկա, այս պահից Հայաստանում կա նոր իշխանություն, եւ այդ իշխանության անունն է Հայաստանի ժողովուրդ»,- ասել է նա։ Ըստ Փաշինյանի, իրեն պահում էին կատարյալ մեկուսացման պայմաններում, բայց X պահից, երբ սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, հասկացավ, որ մեր թավշյա հեղափոխությունը հաղթել է։ Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=Z_K3gw_NTOw]Ազատություն TV[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր