211652_close_icon
views-count63942 դիտում article-date 22:04 23-04-2018

Սերժ Թանկյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին գրառում է կատարել

Սերժ Թանկյանը [url=https://www.instagram.com/serjtankian/]Instagram[/url]-ի իր էջում նոր գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Նա գրել է. «Այսօր անհավանական օր է արդարությունը տոնելու համար: Հայերը, օգտագործելով քաղաքացիական անհնազանդությունը եւ իրենց ձայները, ստիպել են վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Իհարկե, շատ ավելի մեծ աշխատանք կա անելու, քանզի երկրում բարեփոխումների անհրաժեշտություն կա, որպեսզի մարդիկ իմանան, որ սա իրական հաղթանակ է և ոչ սիմվոլիկ: Բայց հիմա ես պարզապես ուզում եմ ասել, թե որքան հպարտ եմ, բոլոր երիտասարդներով, որոնք դուրս էին եկել փողոց և իրականացրեցին այս ամենը: Իմ ողջ սերը Ձեզ»: Նշենք, որ ամերիկահայ հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանն ակտիվորեն հետեւում եւ մեկնաբանում էր Հայաստանում տիրող իրավիճակը: Երաժիշտն օրերս իր Facebook-ի էջում անդրադարձել էր Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը. «Անհավանական է՝ Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին՝ բռնությամբ եւ մարտիմեկյան իրադարձությունների կրկնողությամբ, եթե վերջիներս չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցն ու դիմադրությունը: Նա, ասես, ոչ մի բանից տեղյակ չէ: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշում կայացնել եւ անհապաղ հրաժարվել իշխանությունից, որպեսզի խուսափեն արյունահեղությունից եւ չդրդեն մարդկանց դա անել: Կարծում եմ՝ տեսանյութն ամբողջությամբ ցույց է տալիս, թե ինչ քիչ է նա մտածում իր ժողովրդի մասին»,-գրել է նա՝ անդրադառնալով նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ շարժման մյուս առաջնորդների հանդեպ ոստիկանության գործողություններին. «Ոստիկանությունը տարավ Նիկոլ Փաշինյանին եւ շարժման մյուս առաջնորդներին: Ամոթ»,-նշել էր նա: [img]http://st0.shamshyan.com/editor/0068630001524506591114773.jpg[/img]

Նմանատիպ նյութեր