211652_close_icon
views-count2154 դիտում article-date 17:16 12-04-2015

Հաճելի է տեսնել մի առաջնորդ, ով չի փոխել իր ձայնի տոնը. Սերժ Թանկյանը՝ Հռոմի Պապի ելույթի մասին

Ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/12/49369/]հայտարարությանը[/url]: Երաժիշտն իր հիացմունքն է արտահայտել արարողության եւ Պապի հայտարարության մասին: «Հաճելի է տեսնել մի առաջնորդ, ով չի փոխել իր ձայնի տոնը ավելի բարձր պաշտոնի անցնելուց հետո»,-«ֆեյսբուքյան» իր էջում գրել է Թանկյանը: Հիշեցնենք, որ Ֆրանցիսկոս պապը պատարագի ընթացքում հնչեցրեց «ցեղասպանություն» բառը՝ նշելով. «Չարի կոծկումը կամ ժխտումը նման է վերքին, որը չեն վիրակապել: Թուրքիան եղածը չի ճանաչում որպես ցեղասպանություն»:

Նմանատիպ նյութեր