«Արսենալի» նոր մարզիչը կազմի ուժեղացման համար կստանա 50 մլն ֆունտ
«Արսենալի» ղեկավարությունը մրցաշրջանի ավարտից հետո նոր խաղացողների ձեռք բերման համար կհատկացնի 50 մլն ֆունտ:
Նման գումար կստանա լոնդոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչը՝ Արսեն Վենգերի հեռանալուց հետո: Այդ գումարը կարող է մեծանալ մի շարք ֆուտբոլիստների վաճառքից:
Տրանսֆերային վերջին երկու պատուհանների ընթացքում «Արսենալը» գնել էր հարձակվողներ Ալեքսանդր Լյակազետին և Պիեր-Էմերիկ Օբամեյանգին՝ ծախսելով ավելի քան 100 մլն ֆունտ:
Արսեն Վենգերի փոխարինողների թվում լոնդոնցիները դիտարկում են Լուիս Էնրիկեի, Մասիմիլիանո Ալեգրիի, Լեոնարդու Ժարդիմի, Յուլիան Նագելսմանի և Յոահիմ Լյովի թեկնածությունները: