Վենգերը կարող է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը, կշարունակի մարզչական կարիերան:
68-ամյա ֆրանսիացի մասնագետը կարիերայի շարունակման չորս տարբերակ ունի:
Նախ, Չինաստանի կառավարությունը պատրաստ է Վենգերին վստահել երկրում ֆուտբոլի զարգացման գործունեությունը՝ վերջինիս աշխատանքի լիակատար ազատություն տրամադրելով:
Ասիայում Վենգերը կարող է նաև վերցնել Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, մանավանդ, որ 1995-1996 թվականներին նա աշխատել է Ծագող Արևի երկրում:
Մեծ է հավանականությունը, որ Վենգերը Դորտմունդի «Բորուսիայում» կարող է փոխարինել Պետեր Շտեգերին: Վենգերը ազատ խոսում է գերմաներեն:
Բացի այդ, Վենգերին կարող է պաշտոն տալ ՊՍԺ-ում: