Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը շարժվեց դեպի Ծիծեռնակաբերդ .ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Իմ քայլը» նախաձեռնության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նախօրեին Ն. Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր որևէ քաղաքական միջոցառում նախատեսված չէ, իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակի բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի