G7-ի երկրներն անընդունելի են համարել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները
«Մեծ յոթնյակի» անդամ պետությունների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում Ռուսաստանի ծավալած գործողությունները համարում են անընդունելի, հաղորդում է gazeta.ru-ն։
Մասնավորապես, ընդգծվել են Սիրիայում, Ուկրաինայում և Հյուսիսային Կորեայում ռուսական միջոցառումները։
«G7-ի ԱԳՆ ղեկավարնեը քննարկել են աշխարհում խաղաղության և անվտանգության վերաբերյալ հարցեր, ներառյալ՝ Սիրիայի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի։ Նախարարները շոշափել են ռուսական ապակայունացնող վարքագիծը, այդ թվում՝ Սիրիայում, Ռուսաստանում և հարևան պետություններում»,-ասված է հայտարարության մեջ։