ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի գործողությունները համարել է ամենամեծ սպառնալիքը «սառը պատերազմից» հետո
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոն Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք ամենամեծ սպառնալիքն է Եվրոպայի անվտանգությանը «սառը պատերազմից» հետո:
«Դա անհանգստացնող ազդանշան է եվրաատլանդյան համագործակցության համար և բոլոր նրանց, ովքեր տեսնում են Եվրոպան միասնական, ազատ և խաղաղ»,- փոխանցում է նրա խոսքերը Agence France-Presse-ը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ղրիմի հանրաքվեն համարել էր անօրինական և հայտարարել էր, որ այն միայն դժվարացրել է Ուկրաինայի շուրջառաջացած իրադրությունը: