211652_close_icon
views-count5227 դիտում article-date 16:41 25-04-2018

Դեսպան Կիրակոսյանը քաղաքավարության այց է կատարել Ավստրիայի՝ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտգործնախարար Քարին Քնայսելին

Ապրիլի 23-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն այցելեց Ավստրիայի նորանշանակ Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Քարին Քնայսելին: Հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիայի կառավարությանը, ավստրիացի ժողովրդին՝ անկախությունը վերականգնելուց ի վեր Զարգացման գործակալության միջոցով հայաստանյան գյուղատնտեսական սեկտորին հետևողականորեն աջակցելու, Հայաստանում մշտական բնակություն հաստատած սիրիահայերին օգնելու և այլ հարցերում Հայաստանի, հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար: ՀՀ դեսպանն ընդգծեց, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում 3 տարի առաջ նույն օրը Ավստրիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հայտարարությունը և այդ հարցի շուրջ ավստրիական բոլոր քաղաքական իշխանությունների միասնականությունը: Ծավալված զրույցի ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին հայ-ավստրիական բազմաբովանդակ համագործակցության, քաղաքական երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության, առևտրատնտեսական ցուցանիշների բարձրացման, և այլ հարցերի շուրջ: Դոկտոր Քնայսելի խնդրանքով դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ հայաստանյան տեսակետը, ինչպես նաև Հայաստանի ու ԵՄ երկրների միջև քաղաքական-տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները ու ԵԱՏՄ շուկային ինտեգրվելու գործընթացը: Զրույցի վերջում դեսպան Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմն ապավինում է ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին Հայաստանի կողմից ստորագրված համաձայնագրի՝ Ազգային դաշնային խորհրդի կողմից շուտափույտ վավերացման հարցում Ավստրիայի գործադիրի աջակցությանը:

Նմանատիպ նյութեր