211652_close_icon
views-count36120 դիտում article-date 11:42 25-04-2018

Ժողովրդի ընտրյալը հրապարակում չի ընտրվում, ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ. Կարեն Կարապետյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հույս ունի, որ քաղաքացիները կդրդեն բոլոր քաղաքական ուժերին նստել բանակցելու և լուծումներ գտնելու: «Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծումներ չգտնենք, ապա խնդիրներ ենք ունենալու տնտեսության և ոլորտներում: Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա՝ աշխատավարձ, տնտեսական աճ, թոշակ, զբոսաշրջիկ, ներդրում: Բազմաթիվ ներդրողներ ունենք, որոնց հետ քննարկումները մեր օրակարգում են, բայց մենք հետաձգել ենք»,- լրագրողների հետ զրույցում նշեց Կարեն Կարապետյանը: Դիմելով լրագրողներին՝ Կ. Կարապետյանը նշեց, որ չափազանց շահագրգռված է, որ լրագրողներն էլ, որպես ակտիվ քաղաքացիներ, փորձեն սերմանել հանդուրժողականություն:

Նմանատիպ նյութեր