211652_close_icon
views-count18970 դիտում article-date 13:08 26-12-2016

Մինչ Երևանի քաղաքապետարանի ու Կենտրոն վարչական շրջանի չինովնիկները զբաղված են բդի ու չարազի ընտրությամբ, Երևանի կենտրոնում նախկին զինվորականն ինքնավստահ ապօրինություններ է անում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, լարված իրավիճակ է տիրում Երևան քաղաքի Աբովյան 21 և հարակից շենքերի բնակիչների ու 21 շենքի բնակիչ, ոմն Կարեն Ավագյանի միջև: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը այն է, որ նա բակում կրկին շինարարություն է սկսել և ըստ բնակիչերի՝ անօրինական ավտոտնակ է կառուցվում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում բնակիչներն ասացին, որ Կ. Ավագյանը, ով նախկինում աշխատել է ՊՆ Կենտրոնական հավաքակայանում, կոչումով գնդապետ է, մինչ այս շինարարությունը բակում այլ շինություններ էլ է կառուցել և վաճառել: Բնակիչները նաև արդարացիորեն պնդեցին, որ բակում արդեն զբոսնելու և երեխաների խաղալու տեղ չի մնացել, ամբողջությամբ նախկին զինվորականը գրավել է իր կառույցներով և չեն ցանկանում, որ այս ավտոտնակը նույնպես շինարարները ավարտին հասցնեն: Ի դեպ, նկարահանումների ժամանակ զարտուղի ճանապարհով բակից հեռացավ աշխատանքների ղեկավարը՝ շինարարներին թողնելով միայնակ: Բնակիչները, երբ նրան հարցնում են, թե ինչու է կրկին շինություն կառուցվում, պատասխանեց, որ՝ «լավ են անում, սարքում են, պետք լինի, իրենց էլ ոստիկան կբերեն և այդտեղից կտանեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր