71831 դիտում
21:48 25-04-2018
Լոռու մարզի Ալավերդի քաղաքում ցուցարարները նույնպես բողոքի ակցիա էին կազմակերպել. մեքենաների թիվը գերազանցում էր 200-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 18:00-ից Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասում նույնպես հավաքվել էին ցուցարարներ, ովքեր փակել էին Բագրատաշեն տանող Մ-6 միջպետական ավտոճանապարհը:
Ինչպես հայտնում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, մեքենաների թիվը գերացանցում էր 200-ը: Ցուցարարները խաղաղ էին անցկացնում բողոքի ցույցը՝ երգուպարով:
Ճանապարհը բացեցին 20:30-ին, ինչից հետո որոշվեց գնալ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցամերձ հրապարակ, որտեղ քննարկվեցին վաղվա անելիքները:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+