Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է
93-ամյա ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է TACC-ը:
Հանրահռչակ շանսոնյեն հոսպիտալացվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ էլ չեղարկվել է երգչի՝ ապրիլի 25-ին կայանալիք համերգը՝ առողջական վիճակի պատճառով։
«Շառլ Ազնավուրի համերգը երաժշտի առողջական վիճակի պատճառով տեղափոխվել է 2019 թվականի ապրիլի 9-ին։
«Օկտյաբրսկի» համերգասրահի տնօրեն Էմմա Լավրինովիչը հայտնել է, որ երգչի ինքնազգացողությունը վատացել է համերգի փորձի ժամանակ։