Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է
Ֆրանսիահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Նշվում է, որ Ազնավուրն ընկել է և կոտրել ձեռքը: Նրա վիճակի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: