24434 դիտում
11:28 27-04-2018
Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան հանդիպումը տեղի չի ունենա. Կ. Կարապետյանը բանակցությունները համարում է անհեռանկարային
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կարեն Կարապետյանը չի մասնակցի Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին։
«Նիկոլ Փաշինյանի հերթական հրավերը նախորդից պրակտիկորեն չի տարբերվում, բացի նրանից, որ այս անգամ չի թելադրում, թե ում հետ պետք է գալ բանակցությունների:
Կարեն Կարապետյանի պատասխանը նույնն է, ինչ նախորդ անգամ: Բանակցությունները, որտեղ մի կողմը բացառապես թելադրում է օրակարգ, իսկ մյուսը չի կարող օրակարգ ներկայացնել՝ չեն կարող համարվել բանակցություններ:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ:
Այդ իսկ պատճառով մասնակցել «բանակցությունների», որոնք լուծումներ գտնելու հավանականություն չունեն, վարչապետի պաշտոնակատարը համարում է անհեռանկարային:
Կարեն Կարապետյանի կարծիքով, պարոն Փաշինյանի կողմից արժե ընդունել բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին ուղղված Հանրապետության նախագահի առաջարկությունը՝ երկրում ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները համատեղ քննարկելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նմանատիպ նյութեր
21914 դիտում
09:28 24-04-2018
Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին. «Ամերիկայի ձայն»
2415 դիտում
16:57 24-02-2021
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհեռանկարային են․ Պուտին
928 դիտում
12:22 12-07-2023
Փաշինյան-Ալիև հանդիպումը հնարավոր է ավելի շուտ տեղի ունենա. Արմեն Գրիգորյան
Այս բաժնից
826 դիտում
13:32 28-10-2024
Տերևաթափից առաջացած թափոններն այրելն արգելվում է օրենքով
748 դիտում
13:18 28-10-2024
Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել. Oragir.News