211652_close_icon
views-count21968 դիտում article-date 09:28 24-04-2018

Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունները տեղի կունենան ապրիլի 25- ին. «Ամերիկայի ձայն»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ապրլի 23-ին կայացած հանրահավաքի ընթացքում վերահաստատեց, որ իր և իր թիմակիցների առաջարկած քաղաքական երկխոսության օրակարգը շարունակում է մնալ ուժի մեջ: Ըստ Փաշինյանի՝ իրենց առաջարկած օրակարգը մի քանի հարց էր ներառել: Չորեքշաբթի օրը, ապրիլի 25-ին, ժամը՝ 11:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նա սկսելու է բանակցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: «Քայլ երկու՝ Ազգային ժողովը վարչապետ է նշանակում, և դա պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, որից հետո էլ հնարավոր ամենաշուտ տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ», - նշեց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես կարևորեց, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը այսուհետև փակված է: «Ներքաղաքական, ներհասարակական կյանքում ատելության և վենդետայի մթնոլորտը պետք է բացառել, և ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամական է նրանց նկատմամբ: Բոլոր գործարարներին՝ վենդետտա չի լինելու, ատելություն չի լինելու, վրեժխնդրություն չի լինելու: ՀՀ-ում հաստատվելու է ազատության , եղբայրության, օրինականության և ազգային միասնության մթնոլորտ»,- շեշտեց ԱԺ պատգամավորը: Փաշինյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ԼՂՀ իշխանություններին, ովքեր այս իրավիճակում պահպանեցին կատարյալ զսպվածություն, չեզոքություն և չտրվեցին սադրանքներին: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4361297.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր