211652_close_icon
views-count69249 դիտում article-date 12:48 27-04-2018

Եթե վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի և ընտրվի հանրապետական թեկնածու, դրանով ստեղծված իրավիճակից հանգուցալուծում չի լինելու. Նիկոլ Փաշինյան

«Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է «Քայլ արա» շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Հիշեցնենք, որ Ն. Փաշինյանն առաջարկել էր հանդիպում՝ Կարեն Կարապետյանի հետ, ով, սակայն հրաժարվել է բանակցություններից։ Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կ. Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը։ Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ում կատարյալ անորոշություն է, քանի որ երեկ ու երեկ չէ առաջին օրը նրանք հայտարարում էին, որ պատրաստ են բանակցել առանց որևէ նախապայմանների, իսկ այսօր Կ. Կարապետյանը չի ցանկանում մասնակցել բանակցություններին։ Նա կրկին նշեց, որ ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե: Հավելեց, որ հուսով է՝ Դաշնակցությունը, «Ծառուկյան» դաշինքն իրենց դիրքորոշումները կհստակեցնեն և մինչև մայիսի 1-ը կհայտարարեն, թե ինչպես են պատրաստվում քվեարկել: «Եթե վարչապետի պաշտոնում պետք է առաջադրվի և ընտրվի հանրապետական թեկնածու, դրանով ստեղծված իրավիճակից հանգուցալուծում չի լինելու, քանի որ մենք շարունակելու ենք մեր խաղաղ հեղափոխությունը»,-ասաց նա։

Նմանատիպ նյութեր