211652_close_icon

Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ ինքը չի մեկնի ԱՄՆ, եթե նախագահ ընտրվի Թրամփը

views-count3798 դիտում article-date 21:02 09-05-2016
Լոնդնոնի նորանշանակ քաղաքապետ Սադիկ Խանը հայտարարել է, որ իր կրոնական համոզմունքները թույլ չեն տա նրան այցելել Միացյալ Նահանգներ, եթե երկրի ընտրություններում հաղթանակ տանի Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնում է РИА-Новости-ն: Ի դեպ` Ս. Խանը նշել է, որ շահագրգռված է նոր կապեր հաստատել Նյու Յորքի և Չիկագոյի քաղաքապետերի հետ և նախատեսում է մոտ ապագայում այցելել ԱՄՆ: Նշենք, որ պակիստանցի Սադիկ Խանը Լոնդոնի առաջին մահմեդական քաղաքպետն է, ով 2013 և 2015 թթ-ին Բրիտանիայում լավագույն քաղաքական գործիչ է ճանաչվել` մահմեդականների շրջանում:

Նմանատիպ նյութեր