35611 դիտում
10:30 28-04-2018
Խոշոր հրդեհ Երևանի Օստրովսկու փողոցում, մեկնել է 5 մարտական հաշվարկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ապրիլի 28-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 14 տան մոտակայքում գտնվող տներից մեկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և:
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապա բժշկի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 10 և թիվ 12 տների տանիքներում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:54-ին:
Այրվել են թիվ 10 տան տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), և թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ):
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
12067 դիտում
22:58 19-09-2020
Խոշոր հրդեհ Երևանի Սարալանջի խճուղում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ