15943 դիտում
13:27 28-04-2018
Պետական եկամուտների կոմիտեն կրկնակի պակասեցրել է հսկողական աշխատանքները. Պարզաբանում
Լրատվական որոշ կայքերում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է:
Ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Ե
թե 2018թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն իրականացվել է 582 ընթացիկ հսկողական աշխատանք, ապա ապրիլի 16-27-ը՝ միայն 280: Ինքնըստինքյան հասկանալի է, որ «հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում վարչարարություն է իրականացնում ռիսկային հարկ վճարող համարվող տնտեսվարողների նկատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ ավելորդ խուճապ առաջացնելու և ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից:
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
17:40 25-04-2014
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է
2060 դիտում
18:47 02-05-2016
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է
1063 դիտում
18:29 01-09-2016
Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է ընթացիկ տարվա ութ ամիսների պետական բյուջեի կատարողականը
Այս բաժնից
724 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
706 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար