211652_close_icon
views-count75725 դիտում article-date 15:05 28-04-2018

Դատարանը կալանավորեց 67-ամյա տղամարդուն, ով Մասիսում խեղդելով սպանել էր իր 39-ամյա աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով երեկ՝ ապրիլի 27-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել Մասիս քաղաքի Մասիս կայարանի բնակիչ՝ 67-ամյա Համլետ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 20-ին իր աղջկա՝ 39-ամյա Լուսինե Խաչատրյանին խեղդամահ անելու եղանակով սպանելու մեջ։ Այդ օրը Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հայտնել էին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե և այնտեղ հայտնաբերել է Լ. Խաչատրյանի դին։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի և Մասիսի քննչական բաժնի պետի գլխավորությամբ։ Դատաբժիկը, զննելով դին, հայտնել էր, որ Լ. Խաչատրյանը մահացել է խեղդամահ լինելու հետևանքով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Հ. Խաչատրյանի նկատմամբ։ Դատավոր Թաթուլ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խոհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Հ. Խաչատրյանը կալանավորվել է։ [b]67-ամյա Հ. Խաչատրյանն է, ով խեղդամահ է արել իր 39-ամյա դստերը [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0999403001524913522811557.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր