Սերժ Թանկյան. Այժմ մենք երկար տարիների ընթացքում կտեսնենք ներգաղթ
Աշխարհահռչակ երգիչ System of a Down խմբի անդամ Սերժ Թանկյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, նշել է, որ երկրում ժողովրդավարություն հաստատվելու դեպքում երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում կլինի ներգաղթ:
«Եթե ավելի թափանցիկ, կոռուպցիայի դեմ պայքարող և ժողովրդավարական կառավարություն գա իշխանության, Սփյուռքը ամբողջությամբ կներգրավվի Հայաստանում քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքին:
Սփյուռքը այլևս չի մտածի, թե արդյոք արժե ներդրումներ կատարել երկրում, քանի որ մթնոլորտն ավելի թափանցիկ կլինի, ներդրումներ կգան տարբեր վայրերից: Կոռուպցիոն բուրգը հասարակության բոլոր շերտերում քայքայիչ է եղել, հիասթափեցնող և ի վերջո դրդել է արտագաղթի», ասել է Թանկյանը: