12514 դիտում
14:22 01-05-2018
«Շնորհակալություն չպիտի՛ հայտնենք, որ մեզ պադյեզդներում չեք գնդակահարել, բանտերում չեք թունավորել». Ն. Փաշինյան. aravot.am
ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ մեղմորեն արդեն պաշտպանում է ՀՀԿ-ի արտաքին քաղաքական գիծը ու հարցրեց՝ արդյոք սա չի՞ ենթադրում, որ երբ իշխանության գա, ներքին քաղաքականության, տնտեսական հարցերում այս պաթոսից վերանալով նորից չի փոխի 180 աստիճանով իր դիրքորոշումները:
Aravot.am-ի փոխանցմամբ՝ նա նաեւ հարցրեց՝ «Իշխանությունների հանդուրժողականության շնորհիվ չի՞, որ ստեղծվել է այս բարենպաստ միջավայրը՝ քաղհասարակություն, ազատ մամուլ, ժողովրդավարություն, որտեղ դուք կարողացաք որոշակի հաջողություն գրանցել»:
Փաշինյանը պատասխանեց, որ ԵԱՏՄ-ի անդամակցումը արդեն իրողություն է եւ այդ իրողության հետ ցանկացած իշխանություն պետք է հաշվի նստի, անթույլատրելի են հիմա կտրուկ շրջադարձները:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, նա ասաց. «Այն, ինչ ունի ՀՀ քաղաքացին, ունի բացառապես իր շնորհիվ, որովհետեւ անկախությունից ի վեր քաղաքացիական ակտիվիստները այն տարածքը, որն այսօր ունեն, սանտիմետր առ սանտիմետր, միլիմետր առ միլիմետր ազատագրել են ապօրինության եւ բեսպրեդելի շրջանակներից: Այդ ընթացքում զոհվել են ՀՀ տասնյակ քաղաքացիներ, բանտերում են հայտնվել հարյուրավոր քաղաքացիներ, եւ թող որեւէ ՀՀԿ-ական չակնկալի, որ պիտի շնորհակալություն հայտնենք, որ մեզ «պադյեզդներում» չեք գնդակահարել, որ մեզ բանտերում չեք թունավորել: Որեւէ մեկը թող չակնկալի, որ մենք մեր հաղթանակների եւ սկզբունքների համար պիտի շնորհակալություն հայտնի որեւէ մեկին, այդ ամենը մենք նվաճել ենք սեփական քրտինքի, տառապանքների շնորհիվ, մեր ընտանիքին, երեխաներին զրկանքների ենթարկելու հաշվին»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/05/01/954129/]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
4591 դիտում
22:12 12-02-2016
« Մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, ու չպիտի էնքան դառը լինի որ թքեն» Հրանտ Մաթևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6122 դիտում
22:32 31-05-2022
Ալիևն է Փաշինյանին թելադրում, որ Հայաստանը չպիտի վերազինվի ու ԳՇ պետ չպիտի ունենա․ Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1075 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
649 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը