211652_close_icon
views-count6971 դիտում article-date 18:17 01-05-2018

Այսօր պետք է գա նոր իշխանություն և ամրապնդի անբեկանելին՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին. Մանե Թանդիլյան. Tert.am

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի թեկնածուի ընտրությանն իր ելույթի խոսքում նշեց, որ մարդիկ պետք է իրականություն դարձնեն իրենց ամենապարզ ցանկությունները, ինչը վերջին տասը տարիներին անհնար էր։ «Այսօր պետք է գա նոր իշխանություն և ամրապնդի անբեկանելին՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց նա։ Ըստ նրա, նման մոտեցում կա ՀՀԿ-ի մոտ, որ «դե եթե այդքան հեշտ էր, արի ու լուծի այդ խնդիրները»։ «Այո, հեշտ չէ, բայց արդյո՞ք ամեն բան արվել է կամ ճիշտ է արվել, որ խնդիրները լուծվեն, թե՞ միշտ պատճառներ են գտնում, թե ինչու չեն նախաձեռնել»,-ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/05/01/tandilyan/2675728]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր