211652_close_icon
views-count54525 դիտում article-date 13:17 02-05-2018

Սարգիս Գրիգորյան. «Մարդու տղեն էկավ հաղթեց, ուզենք, թե չուզենք պիտի ընդունենք էդ փաստը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ներքաղաքական դրության վերաբերյալ հայտնի դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն [url=https://www.instagram.com/p/BiQziClA-9R/?taken-by=sargisgrigoryan_official]Instagram[/url]-ի իր էջում նոր տեսանյութ է հապարակել: Տեսանյութում Ս. Գրիգորյանն ասում է. «Երբ ազգը միասնական ա էղել, ապա էդ ուրախության ժամանակ միշտ եղել է մեկն, ով հավեսով հարամել է: Ու գնաց, մի քանի տասնամյակ էլի տխուր, դարդլամիշ շարունակում ենք մաքառել: Զարմանում եմ էդ ոնց ա լինում, որ ազգին սպառնացող վտանգի ժամանակ մի մարդու պես թև-թիկունք ենք լինում, իսկ ուրախության ժամանակ, մենք մեր ձեռքով փչացնում ենք էդ ուրախությունը: Ազնվությամբ եմ ասում, 2018թ-ի ապրիլի 23-ին ես էնպես էի ուրախացել, ոնց որ 4-րդ երեխես ծնված լիներ, էն էլ տղա: Բա լավ, էս չի՞ մեր ուզածը, բա լավ, սրանից ավել միաբան էլ ե՞րբ ենք լինելու, ե՞րբ: Մարդու տղեն էկավ հաղթեց, ու այլևս ուզենք, թե չուզենք, պիտի ընդունենք էդ փաստը: Մի կոտրեք խնդրում եմ, էն երիտասարդ ժպիտները, էն հրճվանքն ու երջանկությունը, որը էս սուրբ ազգին վերջապես դարձրեց մի բռունցք: Խնդրում եմ, պետք է էլի կխնդրեմ, ես չեմ ամաչում»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր