Արմեն Ամիրյանը հայտարարել է հրաժարական տալու մասին
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել է հրաժարական տալու մասին։
«Քիչ առաջ Արմեն Ամիրյանը մշակույթի նախարարության շենքի մոտ ցուցարարներին հայտարարեց հրաժարական տալու մասին»,- [url=http://www.armradio.am/hy/2018/05/02/amiryan4-58/]«Ռադիոլուրին»[/url] ասել է նախարարության մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը:
Ավելի վաղ մշակույթի գործիչները պահանջում էին, որ Արմեն Ամիրյանը միանա իրենց, կամ հրաժարական ներկայացնի։