4744 դիտում
13:43 03-05-2018
Տիգրան Սարգսյանը Բիշքեկում հանդիպում Է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը Բիշքեկում կայացած հանդիպմանը քննարկել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաեւ ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման հրատապ հարցերը: Այդ մասին ասված Է ԵԱՏՀ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Ղրղզստանի նախագահը նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությանը իր երկրի ինտեգրումը եղել եւ մնում Է Ղրղզստանի արտաքին տնտեսական քաղաքականության գերակա ուղղությունը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս այդ միավորմանը եւ միտված ենք Միության երկրների հետ արգասաբեր համագործակցության հետագա զարգացմամբ»,-ընդգծել Է պետության ղեկավարը: ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել Է, որ եվրասիական ինտեգրացման հարցերում Ղրղզստանի նախագահի ակտիվ դիրքորոշումը օգնում Է ինտեգրացիոն նախագծի առաջշարժմանն ու խորացմանը:
Նմանատիպ նյութեր
1264 դիտում
16:29 23-03-2024
Բիշքեկում ձերբակալել են 5 ադրբեջանցու, որոնք մահափորձ էին նախապատրաստում Ղրղզստանի ղեկավարության դեմ
Այս բաժնից
520 դիտում
11:44 25-10-2024
Մարտակերտի քաղաքապետն արդարացվել է
478 դիտում
11:28 25-10-2024
Հայ-ղազախական հարաբերություններն ստացել են ռազմավարական բնույթ. Փաշինյանը՝ Տոկաևին