8753 դիտում
20:32 03-05-2018
Մոհամեդ Սալահ. ՉԼ-ի եզրափակիչը չի դառնա Սալահ-Ռոնալդու մրցակցություն
«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը անդրադարձելէ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» հետ կայանալիք հանդիպմանը:
«ՉԼ-ի եզրափակիչը չի դառնա Սալահ-Ռոնալդու մրցակցություն: Ես խաղում եմ հիանալի թիմում, մեր կազմում շատ ուժեղ ֆուտբոլիստներ են: Եզրափակիչ դուրս գալը հնարավոր եղավ հստակ կոլեկտիվ աշխատանքի շնորհիվ:
Ես չեմ կարող միայնակ ֆուտբոլ խաղալ, այն թիմային մարզաձև է: Եթե մենք գոլ ենք խփում, նշանակում է, ամբողջ թիմը լավ է խաղացել: Եթե բաց ենք թողնում, նշանակում է, ավելի շատ պետք է աշխատենք:
«Ռեալն» ամենամեծ փորձությունն է, որ կարող էր մեր համար լինել, որպես խաղացող՝ իմ համար հաստատ: Եզրափակիչը բարդ է լինելու, սակայն երկու թիմի համար էլ:
Չեմպիոնների լիգան ամենախոշոր ակումբային մրցաշարն է: Եթե դու ակումբում առաջին մրցաշրջանում կարող ես խաղալ եզրափակիչում, ապա դա յուրահատուկ զգացողություն է: Ցանկանում եմ հաղթել եզրափակիչում, այդ իսկ պատճառով չի կարելի է թուլացնել տեմպը», ասել է Սալահը:
Նմանատիպ նյութեր
6141 դիտում
23:14 19-03-2018
Մոհամեդ Սալահ. Հաճելի է, որ ինձ համեմատում են Մեսիի հետ
5016 դիտում
21:25 16-04-2018
Մոհամեդ Սալահ. Չեմպիոնների լիգայում հաղթելը ամենակարևորն է
5869 դիտում
21:33 28-07-2018
Մոհամեդ Սալահ. Ուրախ եմ, որ վերադարձա
Այս բաժնից
2272 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2935 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2446 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում