211652_close_icon
views-count2463 դիտում article-date 13:01 04-05-2018

Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի փոխդեսպանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպում է ունեցել Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրիի ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ: «Այսօր հանդիպում ունեցա ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոփհանիպուրի հետ (դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ)։ Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը։ Հանդիպում ունեցա նար ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Քննարկեցինք Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ն. Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր