211652_close_icon
views-count2573 դիտում article-date 14:57 04-05-2018

Էդվարդ Նալբանդյանը դասախոսությամբ է հանդես եկել ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2017-2018թթ. ծրագրի ունկնդիրների, ինչպես նաև 2018թ. Դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցների վերապատրաստման ծրագրի մասնակիցների առջև: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, տեղեկացրեց Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստման, դրա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների և գագաթաժողովին ընդառաջ մշակվող փաստաթղթերի մասին։ Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների և վերապատրաստման դասընթացի մասնակիցների հարցերին:

Նմանատիպ նյութեր