211652_close_icon
views-count3259 դիտում article-date 16:08 04-05-2018

Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ: Քննարկվել են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, դատարանի անկախության ամրապնդման, ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման հետ կապված համալիր հարցեր: Դատավորներին պարզաբանվել են նաև դատական իշխանության բոլոր մակարդակներում մշտադիտարկման համակարգի ներդրման, դատավորի անկախության տարբեր սպառ¬նա¬լիքների հաղթահարման, նրանց գործառութային, կառուցակարգային, նյութական ու սո¬ցիալական անկախության երաշխավորման հարցերի առնչությամբ Բարձրագույն դատա¬կան խորհրդի մոտեցումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված ու ծրագրված քայլերը: Հանդիպումից հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեար¬կության արդյունքներով որոշվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94 և 130-րդ հոդվածների, 166-րդ հոդվածի 29, 31 և 32-րդ մասերի հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել նույն դատա¬րանի դատավոր Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը: Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքներով որոշել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94, 127, 128, 129-րդ հոդվածների և 166-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր տեղում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի թեկնածությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թափուր տեղերում նշա¬նակելու համար՝ Տիգրան Սիմոնյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները: Բարձրագուն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուները նշանակման ներկայացնելու համար չեն ստացել Խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

Նմանատիպ նյութեր