Նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանին
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արգենտինայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ: