211652_close_icon
views-count28021 դիտում article-date 22:40 04-05-2018

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այսօր՝ մայիսի 4-ին, քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Այս մասին հայտնում է TACC-ը:: Աղբյուրի տեղեկություններով՝ հեռախոսազրույցի ընթացքում Ղազախստանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության ներկա մակարդակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում` Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: Նախագահներրը մատնանշել են նաև ԵՏՄ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ միջազգային հանրության հետաքրքրության աճը:

Նմանատիպ նյութեր