211652_close_icon
views-count99056 դիտում article-date 11:36 06-05-2018

Արտակարգ դեպք Երևանում. 25-ամյա նախկին ամուսինը դանակի մի քանի հարվածներ է հասցրել 26–ամյա կնոջը. բժիշկիների շնորհիվ կնոջ կյանքը փրկվել է

Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ 05 խումբը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխել երիտասարդ աղջկա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Մյասնիկյան պողոտայից «մեջքի, թիկունքի, բազկի շրջանում կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 26-ամյա Լիլիթ Է.-ն է: Մինչ բժիշկները կպայքարեին Լիլիթ Է.-ի կյանքի համար, ինչը նրանց հաջողվեց, ոստիկանները պարզել են, որ Լիլիթ Է.-ին մարմնական վնասվածքներ պատճառել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արթուր Դ.-ն, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ էլ հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն է տվել և բաց է թողնվել: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արթուր Դ.-ն ու Լիիթ Է.-ն նախկին ամուսիններ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր