Չինաստանում կալանավորել են 118 երեխաների որդեգրած կնոջը
Չինաստանի Հեբեկ նահանգի Ուան քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է քրեական հանցագործությունների մեջ կասկածվող մի կնոջ։ Ինչպես հայտնում է Global Times-ը, Լի Լիցզյունը ողջ երկրում հայտնի է դարձել 118 երեխաների որդեգրմամբ ու դրա միջոցով միլիոնավոր յուան յուրացնելու մեջ։
Նա սկսել է երեխաների որդեգրել 1996 թվականից և 2007 թվականին հիմնադրել է «Սիրո գյուղ» սեփական մասնավոր մանկատունը։
Ոստիկանությունից հայտարարել են, որ նա կասկածվում է որդեգրած երեխաներին օգտագործելով տեղացի պաշտոնյաներին սպառնալու և վախեցնելու մեջ։ Պարզվել է նաև, որ երեխաներից ոմանք ունեն ծնողներ և նրանց անուններն օգտագործվել է պետության հաշվին միջոցներ հայթայթելու համար։
Ոստիկանությունը սառեցրել է ավելի քան 20 մլն յուանի (3,1 մլն դոլար) և ավելի քան 20 հազար դոլարի նրա բանկային հաշիվը: Պարզել են նաև, որ կինը ունի մեծ թվով անշարժ գույք ու շքեղ ավտոմեքենաներ:
Իշխանությունները այս պահին խնամքի կենտրոնից վերցրել են 74 երեխաների, իսկ հաստատությունը փակելու որոշում են կայացրել։ Բացի այդ, կան կասկածներ, որ մանկատանը առևանգված երեխաներ կան։