211652_close_icon
views-count28525 դիտում article-date 14:24 07-05-2018

Ազգային անվտանգության ու ոստիկանության ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է Ազգային ժողովում կեղծ ռումբի մասին ահազանգ տվողը. նա Գերմանիայից վերադարձել է Հայաստան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ մայիսի 6-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների և անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Արաբկիրի բաժին է ինքնակամ ներկայացել 34-ամյա Կարեն Գ.-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանդիսանում է Գերմանիայի Դաշնային Հանրապետւթյան քաղաքացի և կասկածվում է այս տարվա ապրիլի 17-ին ՀՀ ոստիկանության 1-02 ծառայություն զանգահարելու և տեղեկություն հայտնելու այն մասին, որ ՀՀ ազգային ժողովում ռումբ է դրված և այն պայթելու է։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Կարեն Գ.-ն, ով ահազանգել է ոստիկանություն և ներկայացել Սամվել անունով, ստորագրությամբ ազատ է արձակվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր