29580 դիտում
17:19 07-05-2018
Քիչ առաջ Անդրիաս Ղուկասյանը դատարանից ազատ արձակվեց. Aravot.am
Դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստն էր:
Նախորդ նիստերը չէին կայանում՝ դատավորի առողջական խնդիրների, իսկ հաջորդիվ՝ երեւանյան իրադարձությունների պատճառով(փակ փողոցներ): Դատավոր Գրիգորյանը բազմամարդ դահլիճ մտնելուն պես ակնարկեց՝ պետք է ոտքի կանգնել, երբ գալիս է դատավորը: Ապա նա պահանջեց, որ քաղաքացիները լռություն պահպանեն:
Այսօրվա նիստին տուժողներ չէին ներկայացել, պատճառները հայտնի չէին: Ղուկասյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու՝ ազատ արձակելու միջնորդություն՝ համոզմունք հայտնելով, որ նրան կալանավորված պահելու հիմքերը վաղուց բացակայում են:
Դատավորը վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց միջնորդությունը բավարարել: Ըստ այդմ, Ղուկասյանն ազատ արձակվեց: Իսկ դա ենթադրում է, որ իր գործով դատական նիստին նա այլեւս չի ներկայանա կալանավորվածի կարգավիճակով:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/07/955450/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
1318 դիտում
09:59 26-06-2014
Անդրիաս Ղուկասյանը փորձում է նոր քաղաքական ուժ ձևավորել. Հրապարակ
4354 դիտում
09:28 16-02-2016
Անդրիաս Ղուկասյանը գնել Է մոտ 50,000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա. «Իրավունք»
1840 դիտում
19:46 02-09-2016
Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը
Այս բաժնից
1249 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1297 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով