211652_close_icon

Մեսին «Ռեալի» հետ խաղի ընդմիջմանը հայհոյել է մրցավարին

views-count17860 դիտում article-date 23:59 07-05-2018
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին վիրավորական արտահայտություններ է արել Իսպանիայի առաջնության «Բարսելոնա»-«Ռեալ» (2:2) հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդեսի հասցեին: Հանդիպման առաջին խաղակեսի վերջում մրցավարը դաշտից հեռացրեց կատալոնացիների պաշտպան Սերխի Ռոբերտոյին, իսկ մադրիդիցիների հարձակվող Գարեթ Բեյլին կոպիտ խաղի համար նույնիսկ դեղին քարտ ցույց չտվեց: «Դու կեղտ ես, կեղտ. դու միշտ նման կերպ ես վարվում: Մենք նվաճել ենք Պրիմերան և իմաստ չունի, որպեսզիս հաղթանակը նվիրես մադրիդցիներին»,- ասել է Մեսին հանդերձարան գնալու ճանապարհին:

Նմանատիպ նյութեր