Դմիտրի Մեդվեդևը հաստատվել է ՌԴ վարչապետի պաշտոնում
ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանության են արժանացրել Դմիտրի Մեդվեդևի նշանակումը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Մեդվեդևի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է Վլադիմիր Պուտինը՝ մայիսի 7-ին նախագահական երդմնակալությունից հետո
Դ.Մեդվեդևին սատարել են «Եդինայա Ռոսիա» և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները։