«Ատլետիկոյի» տնօրեն. «Բարսելոնայի» վարքագիծը բացարձակապես անհարգալից է
«Ատլետիկոյի» գործադիր տնօրեն Միգել Անխել Խիլ Մարինը մեկնաբանել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակը, որին ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»:
«Մենք արդեն կուշտ ենք «Բարսելոնայի» [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/07/1095484/]վարքագծից[/url]: Այն, թե ինչպես են ակումբի նախագահը, տնօրենների խորհրդի անդամն ու խաղացողը արտահայտվում են մեկ այլ թիմի խաղացողի մասին, որը գործող պայմանագիր ունի, այն էլ՝ Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ, դա բացարձակապես անհարգալից վերաբերմունք է «Ատլետիկոյի» և նրա երկրպագուների հանդեպ:
«Ատլետիկոյի» դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է. մենք երբեք Գրիզմանի վաճառքի հարցով բանակցություններ չենք վարել և չենք էլ պատրաստվում դա անել:
Մի քանի ամիս առաջ ես Բարտոմեուին անձամբ հայտնել էի, որ մեր խաղացողը չի վաճառվում: Ավելին, նրան ասացի, որ այդպիսի անթույլատրելի վարքագիծը խախտում է առաջնության միասնականությունը:
Եթե այդպես շարունակվի, «Ատլետիկոն» մարզական արբիտրաժ կդիմի», ասել է Մարինը: