Ժոզե Մոուրինյո. Առանց Ռոնալդուի Պորտուգալիան ԱԱ-2018-ում շանս չունի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է 2018 թվականի աշխարհի առաջնությունում Պորտուգալիայի հավաքականի հնարավորություններին:
«Պորտուգալիան շատ հետաքրքիր կազմ ունի: Սակայն առանց Ռոնալդուի նրանք ոչ մի շանս չունեն:
Իսկ ահա Ռոնալդուի հետ անհնարին ոչինչ չկա», ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է: