211652_close_icon
views-count11857 դիտում article-date 13:20 11-05-2018

Բուհական համակարգին ինքնավարություն տալ է պետք. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ԿԳ փոխնախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է 150 միլիոն դրամ գումար հատկացնել նախարարությանը, որպեսզի հետագայում նվիրաբերության պայմանագրով հանձնեն Գյուղատնտեսական ակադեմիային: Վահրամ Մկրտչյանը վարչապետին խնդրեց անդրադառնալ Գյուղակադեմիայի խորհրդի կազմի ընդունմանը, որպեսզի խորհուրդը կարողանա գումար տրամադրել վերանորոգման համար: Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն և նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կանդրադառնա այս հարցին: «Բուհերի խորհուրդների ձևավորման ընթացքի պրոցեսն այդքան էլ լավը չէ, ես կարծում եմ, սա թեմա է, որ պետք է է քննարկենք, բուհական համակարգին ակադեմիական և ընդհանրապես ինքնավարություն պետք է տալ»,- նշեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր