Իրաքում ԻՊ-ին ջախջախելուց հետո առաջին խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենում
Իրաքում մեկնարկել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ տանելուց հետո առաջին խորհրդարանական ընտրությունները։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Խորհրդարանում 329 մանդատի համար պայքարելու են երկրի 18 նահանգներից ավելի քան 7 հազար թեկնածուներ։
Associated Press-ն էլ իր հերթին նշում է, որ ընտրություններում չկան առավել հայտնի կուսակցություններ։