211652_close_icon
views-count15851 դիտում article-date 14:35 12-05-2018

Հանրապետությունում կպահպանվի անձրևոտ եղանակը

Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը մայիսի 12-14-ն էապես չի փոխվի, 15-16-ը կբարձրանա 3-4 աստիճանով: [img]http://st0.shamshyan.com/editor/0431938001526120407160105.jpg[/img] Երևան քաղաքում`մայիսի 11-ին՝ կեսօրից հետո, 12-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: [img]http://st0.shamshyan.com/editor/0661610001526120397108480.jpg[/img]

Նմանատիպ նյութեր