23021 դիտում
23:23 12-05-2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանի կենսագրությունը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած[url=https://shamshyan.com/hy/article/2018/05/12/1095868/] հրամանագրով[/url] Արթուր Գրիգորյանը նշանակվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
Նորանշանակ նախարարի կենսագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 20-ին:
[b]Կրթություն
[/b]
1990-1995 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
[b]Աշխատանքային գործունեություն
[/b]
1987-1989 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում:
1992-1999 թթ. - Հրազդանի շրջանային ժողովրդական դատարանի դատական տեսուչ, այնուհետև՝ գրասենյակի պետ։
1999-2007 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ։
2007-2008 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի իրավաբանկան վարչության բաժնի պետ, ապա՝ երրորդ վարչության պետի տեղակալ։
2008-2010 թթ. - ՀՀ վերահսկիչ պալատի ութերորդ վարչության պետ։
2010 թ. հունիսի 28-ին ՀՀ Նախագահի հրամանգրով նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ պաշտոնավարելով մինչև 2012 թ. հունիսի 16-ը։:
2006 թվականից ԲՀԿ անդամ է, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ։
[b]Պարգևներ և կոչումներ
[/b]
ՀՀ Նախագահի շնորհակալագիր (2009)։
Արդարադատության փոխգնդապետ:
Նմանատիպ նյութեր
3261 դիտում
10:28 19-01-2019
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար կնշանակվի փոխնախարար Հակոբ Վարդանյանը․ «Ժամանակ»
5847 դիտում
19:32 18-01-2018
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարական է ներկայացրել
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»